Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Հոկտեմբերի 11-ի ժ.08.00-ի դրությամբ Արցախին աջակցելու համար հիմնադրամին է փոխանցվել ավելի քան 90.6 միլիոն դոլար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի, տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

Քարդաշյանը հորդորում է հետևել իր օրինակին. նա 1 մլն դոլար կփոխանցի «Հայաստան» հիմնադրամին

Հիմնադրամը իր գրառման մեջ շնորհակալություն է հայտնել ու կոչ է արել բոլորին՝ միանալ համահայկական շարժմանը։

Այս պահի դրությամբ Արցախին աջակցելու համար հիմնադրամին է փոխանցվել ավելի քան 90.6 միլիոն դոլար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ուշադիր եղեք. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կեղծ էջ է ստեղծվել

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն