Թավշյա աշուն Հայաստանում. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին Հայաստանի տարածքում տեղումներ չեն գրանցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 11-15-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Թավշյա աշուն Հայաստանում. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակի տեսություն

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +22-ից +24–ի սահմանում, գիշերային ժամերին կնվազի մինչև +9 աստիճան։

Հոկտեմբերի 11–ին խաղաղության աղոթք կհնչի հայկական բոլոր եկեղեցիներում