Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Կողմերը հաստատել են, որ հավատարիմ են լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը հաստատել են, որ հավատարիմ են լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններին։

Պատերազմին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ են ՄԻԵԴ ներկայացվել

Կողմերն ընդգծել են իրականության մեջ պայմանավորվածության պահպանման խիստ կարևորությունը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Չնայած դրան նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ և ձախողել է:

Այսօր առավոտյան թշնամին նաև կրակի տակ է պահել Հադրութը։ Իսկ արցախյան կողմը, ինչպես և պայմանավորվել էին, ժամը 12։00–ին կրակի դադարեցման հրաման է տվել։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան