Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

Արցախի շուրջ գործընթացները երկարաժամկետ հրադադարի, առավել ևս խաղաղության պայմանագրի հույսեր չեն ներշնչում։ Նշանակում է, որ շուտով կրկին ստիպված կլինենք զենքը հանել պատյանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Մարդասիրական հրադադարը հազիվ թե կարելի է մարտական գործողությունների երկարատև դադար համարել։ Արցախա–ադրբեջանական շփման գոտում հրադադարն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից, բայց հրետակոծությունների մասին տեղեկությունները դեռ չեն դադարում, իսկ Հադրութի ուղղությամբ թեժ մարտեր են ընթանում։

«Սա նույնիսկ կարճաժամկետ հրադադար չէ». Լարիսա Ալավերդյանը հորդորում է շատ չոգևորվել

Այն, ինչ կատարվում է հիմա, երկարաժամկետ զինադադարի և առավել ևս խաղաղության պայմանագրի լավատեսական հույսեր չի ներշնչում։ Նշանակում է, որ շուտով կրկին ստիպված կլինենք զենքը հանել պատյանից։

Բայց դա անելուց առաջ պետք է թռիչքների մանրակրկիտ ուսումնասիրություն կատարել, վերլուծել վերջին տարիների մարտական գործողությունները, ի հայտ բերել թերություններն ու բացթողումները` Հայաստանի Զինված ուժերի հետագա կատարելագործման համար։ Այսպես է կարծում ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։ Խոսքն առաջին հերթին այնպիսի մասնագետներ պատրաստելու մասին է, որոնք կարողանում են կարգավորել բարձր տեխնոլոգիական սպառազինություններն ու համակարգերը։

Ստեփանյանի խոսքով՝ ժամանակակից պատերազմում ավելի ու ավելի մեծ դեր են խաղում հենց մասնագետները։ Հետևակն արդեն չունի այն գործառույթները, որոնք ունեցել է, օրինակ, Հայրենական մեծ պատերազմում։ Հիմա ավելի շատ հեռահար միջոցներ են կիրառվում, ռազմաօդային ուժեր, բարդ համակարգեր, ԱԹՍ–ներ և այլն:

«Վերջին տարիների ընթացքում երկու անգամ՝ 2016թ․-ի ապրիլին և հիմա, բախվել ենք հակառակորդի կողմից դրոնների ակտիվ կիրառմանը։ Այս ամենից հետո մեր մասնագետները շատ բան կունենան ուսումնասիրելու։ Կարծիք կա, թե մեր բանակն ավելի հզոր է։ Համամիտ եմ, Հայոց բանակն իրեն ցուցադրել է որպես մարտունակ բանակ։ Բայց մարտական գործողությունների վերլուծությունը պետք է ստիպի մեզ շատ բաներ վերանայել նոր կադրերի պատրաստման հարցում»,-ասում է Ստեփանյանը։

Հրադադարը կյանքի կոչելու համար աշխատանքներ են տարվում դիվանագիտական խողովակներով. ԱԳՆ

Նրա խոսքով՝ 20-30 տարի առաջ զինվորականները հստակ համոզված էին, որ մոտակա տարիներին մարտի դաշտում ամեն բան որոշելու են զրահատեխնիկան և ավիացիան։ Հենց այդ պատճառով 80-ականներին զրահատեխնիկան ակտիվորեն զարգանում և կատարելագործվում էր։ Սակայն այժմ մենք տեսնում ենք, որ հակատանկային միջոցներն ու հարվածային ԱԹՍ-ները հեշտությամբ խոցում են այն։

Ինչ վերաբերում է բուն մարդասիրական հրադադարին, որի մասին պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին Մոսկվայում, Ստեփանյանը կարծում է, որ «հետցնցումները»՝ նոր բախումներն ու մարտերը, շարունակվելու են նաև առաջիկա օրերին։ Հեռահար զենքերով գուցե չկրակեն, բայց այս կամ այն հատվածներում առանձին բախումներ հաստատ լինելու են։

Մարտական գործողությունների գրեթե անխուսափելի շարունակությունը, Ստեփանյանի կարծիքով, ծնում է նաև պահեստազորային լրացուցիչ ուժերի օպերատիվ տեղափոխման հարցը։ Հայաստանում այդ իմաստով ամեն ինչ շատ ավելի կանոնակարգված է։ Զինված ուժերում անփորձ մարդկանց ներգրավում չկա։ «Հիմնականում կանչում են սպառազինության կոնկրետ տեսակների մասնագետների»,–ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Ձեր ցավը տանեմ. Արայիկ Հարությունյանն ու թշնամու գրոհը հետ մղած զինծառայողները. տեսանյութ

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան