Հակառակորդը մեկ օրում շուրջ 200 զոհ է ունեցել. Հովհաննիսյան

Ողջ գիշերն ու մինչև հրադադարը մարտերն ընթացել են, ու թեժ է եղել հարավային ուղղությունը։ Մեր զինված ուժերը պատասխան են տվել նրանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Երեկ ու այսօր մինչև ժամը 12-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը մի շարք կորւոստներ է ունեցել։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ նշված ժամանակահատվածում մարտերի ընթացքում հակառակորդն ունեցել է 200 զոհ, կորցրել 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա և այլ զինատեսակներ։

Ստեփանակերտում օդային տագնապ է

«Ողջ գիշերն ու մինչև հրադադարը մարտերն ընթանում էին, ու թեժ էր հարավային ուղղությունը։ Մեր զինված ուժերը պատասխան են տվել նրանց»,–ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով` հիմա հիմնականում հրադադարը պահպանվում է։ Չնայած դրան, առանձին տեղերում պրովակացիներ իրականացվել են և պատասխան են ստացել։ Որպես օրինակ Հովհաննիսյանը բերեց Հադրութ ներխուժելու փորձերը, որոնք հաջողությամբ չեն պսակվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն