Թշնամու զինվորներ տեղափոխող մեքենաների մեծ շարասյուն է ոչնչացվել․ տեսանյութ

Հակառակորդը շարունակում է մարդկային կորուստներ կրել մարտի դաշտում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են զինված ուժերը խոցում հակառակորդի զինվորներ տեղափոխող մեքենաները։
Sputnik

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել, որում երևում է հակառակորդի մարտական տեխնիկայի, ինչպես նաև զինվորներ տեղափոխող մեքենաների մեծ շարասյան ոչնչացումը։

«Երազ իմ երկիր հայրենի». գերմանացի լրագրողը տեսանյութ է հրապարակել Արցախից

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 350 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն