Կորոնավիրուսից ևս 6 մարդ է մահացել. 43–ամյա տղամարդն այլ հիվանդություն չի ունեցել

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 6 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 53 (տղամարդ), 68 (կին), 68 (տղամարդ), 81 (կին) և 43 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 303 է։

614 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 55 087

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 55 087 դեպք, որոնցից 45528-ն` առողջացած, 1010-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8246 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 319791 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3312 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 614 նոր դեպք: Ունենք 216 առողջացած:

Եվս 5 մահ. Հայաստանում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 45 տարեկան է