Ճարպեր պարունակող 5 մթերք, որոնք միայն օգուտ կբերեն կազմվածքին

Ճարպերը սննդի անհրաժեշտ ու առավել կալորիական բաղադրամասեր են և օրգանիզմի էներգիայի աղբյուր։ Իսկ թե մթերքի որ տեսակներն է պետք ընտրել չսխալվելու համար, կպատմի Sputnik Արմենիան։
Sputnik

Մարդու օրգանիզմը պետք է ամեն օր ճարպեր ստանա, որպեսզի կարողանա ճիշտ գործել։ Հենց այդ պատճառով էլ չի կարելի լիովին հրաժարվել ճարպերով հարուստ սննդամթերքից։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ խնձոր ենք ուտում

Կարևոր է հիշել, որ ճարպերը կարող են և՛ շատ վնասակար լինել, և՛ չափազանց օգտակար։ «Լավ» ճարպեր է պարունակում չվերամշակված սննդամթերքը։

Բեռնաթափման օրեր. ինչպես մեկ օրում մաքրել օրգանիզմը և նիհարել

Նշենք, որ հագեցած ճարպերը տևական ժամանակ անհիմն մեղադրանքների էին ենթարկվում։ Սակայն 2010 թվականին լայնածավալ ուսումնասիրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց շուրջ 30 հազար կամավոր։ Արդյունքում գիտնականները եզրակացրին, որ որևէ լուրջ հիմք չկա կարծելու, թե հագեցած ճարպերի օգտագործումը կապված է իշեմիայի և սրտային այլ խանգարումների առաջացման հետ։

Հակառակը` մեր ուղեղի առողջությունն ու կոգնիտիվ ունակությունները խիստ կախված են կարևոր մոլեկուլներից, որոնց մատակարարները ճարպաթթուներն են։

Յուղոտ ձուկ

Յուղոտ ծովային ձուկը, իսկ ավելի կոնկրետ` թունան, սկումբրիան և հատկապես սաղմոնը, առաջատար են պոլիչհագեցած ճարպերի բարձր պարունակություն ունեցող մթերքների շարքում։

Ճարպեր պարունակող 5 մթերք, որոնք միայն օգուտ կբերեն կազմվածքին

Մասնավորապես սաղմոնը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նվազեցնում են բորբոքումներն ու նպաստում սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարին։ Այս ձուկը շատ օգտակար է մարսողության համար, բացի այդ բարենպաստ ազդեցություն է թողնում մազերի, մաշկի և եղունգների վիճակի վրա։

Ձու

Ձուն առավել արժեքավոր է սպիտակուցի բարձր պարունակության համար. հավի մեկ ձվում 5-6 գրամ բարձր որակի պրոտեին կա։

Ճարպեր պարունակող 5 մթերք, որոնք միայն օգուտ կբերեն կազմվածքին

Սակայն այս մթերքը հարուստ է նաև օգտակար ճարպերով։ Բացի այդ, այն 8 անփոխարինելի ամինաթթուներ է պարունակում, որոնք մասնակցում են կալցիումի, ցինկի և երկաթի յուրացմանը։

Ձուն «լավ» խոլեստերինի աղբյուր է և օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը։

Ավոկադո

Ավոկադոն մոտ 80%–ով բաղկացած է մեր առողջության համար օգտակար ճարպաթթուներով։ Ընդ որում` նրանում ճարպերի պարունակությունն ավելի շատ է, քան ածխաջրերինը։

Ճարպեր պարունակող 5 մթերք, որոնք միայն օգուտ կբերեն կազմվածքին

Բացի այդ, այն մեծ քանակի կալիում է պարունակում, հարուստ է К և В վիտամիններով, ինչպես նաև բջջանյութով։ Ավոկադոյի պտուղների օգտագործումը դրական է ազդում հիշողության և մտավոր գործունեության վրա։ Այդ մրգի միջուկում առկա կալիումի մեծ քանակության շնորհիվ մեծանում է սթրեսային իրավիճակների նկատմամբ դիմադրողականությունը և բարելավվում ջրաղային հաշվեկշիռը։

Կաթ և կաթնամթերք

Կովի կաթը և դրանից պատրաստված մթերքները մեծ քանակի օգտակար ճարպեր են պարունակում։ Այդ նյութերը կարողանում են բարձրացնել տեստոստերոնի, աճի հորմոնի մակարդակը, նպաստում են իմունիտետի բարելավմանը։

Կաթն այնպիսի նյութեր է պարունակում, որոնք ակտիվացնում են իմունային համակարգի աշխատանքը։ Բացի այդ, դրանք հակաօքսիդանտային հատկությամբ են օժտված և նպաստում են մկանային զանգվածի աճին։

Ճարպեր պարունակող 5 մթերք, որոնք միայն օգուտ կբերեն կազմվածքին

Յոգուրտները, կեֆիրը, մածունը և այլ կաթնամթերքները ձեր օրգանիզմի համար մի ամբողջ համալիր օգտակար մանրէներ են պարունակում։

Հալած յուղ

Սա կարագի հատուկ տեսակ է, որը մթերք տապակելու համար համեմատաբար անվտանգ է համարվում։ Կարևոր հատկությունն այն է, որ անփոփոխ է մնում նույնիսկ բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ։ Այն կարել է պահել երկար ժամանակ և չի փչանում։

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սունկ ենք ուտում

Հալած յուղը մի շարք օգտակար նյութեր է պարունակում։ Բացի այդ, հարուստ է յուղաթթվով, որը վերացնում է բորբոքումներն ու բարենպաստ ազդեցություն ունենում մարսողության վրա։

Սխտորի օգուտն ու վնասը. ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սխտոր ենք ուտում