Ռազմական վերլուծաբան Յուրի Կոտենոկին այսօր Երևան տեղափոխեցին։ Նա ծանր վիճակում է, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Կոտենոկը գտնվելու է «Էրեբունու» վերակենդանացման բաժանմունքում։ Եվս երկու վիրավոր լրագրող բուժկենտրոնի հիվանդասենյակներում են։
Կոտենոկն անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները։ Դեռ հայտնի չէ` Կոտենոկին կտեղափոխեն Ռուսաստան, թե ոչ։
Sputnik Արմենիայի տեսանյութում «Էրեբունի» ԲԿ–ի ղեկավար Միքայել Մանուկյանը պատմում է լրագրողների առողջական վիճակի մասին։
Հիշեցնենք` Կոտենոկը վիրավորվել էր երեկ, երեկոյան նրա վիճակը շատ ծանր էր։ Բացի նրանից, միջին ծանրության վնասվածքներ են ստացել նաև «Ռուսաստանի սպաներ» պորտալի հատուկ թղթակից Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող Հրանտ Բալադյանը:
Գիշերը լրագրողին կրկին վիրահատել են։ Նա մոտ 3,5 լիտր արյուն էր կորցրել, բայց բժիշկները կարողացել էին վերականգնել այն։ Կոտենոկը նաև վերքեր ունի որովայնի և վերջույթների հատվածում։
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը երեկ Sputnik Արմենիային ասել էր, որ դեսպանությունը պատրաստ է ստանձնել Շուշիում հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուս լրագրողի տեղափոխումը Մոսկվա, եթե դրա անհրաժեշտությունը լինի։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Շուշիի եկեղեցում վիրավորված լրագրողներին