«Երազ իմ երկիր հայրենի». գերմանացի լրագրողը տեսանյութ է հրապարակել Արցախից

Գերմանական Bild պարբերականի թղթակից Փոլ Ռոնցհայմերն օրեր շարունակ լուսաբանում է Արցախում տիրող իրավիճակը։
Sputnik

Գերմանական Bild պարբերականի թղթակից Փոլ Ռոնցհայմերը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտից՝ ներկայացնելով, թե ինչպես են հայ լրագրող տղաները «Երազ իմ երկիր հայրենի» երգը երգում։

«Ի՞նչ կարող ես անել, եթե ամբողջ օրդ ռմբակոծությունների և օդային տագնապի ազդանշանների մասին է: Ի՞նչ կարող ես անել, որ ամեն վայրկյան չվախենաս քո կյանքի համար: Ուղղակի երգել»,-գրել է լրագրողը։

Նշենք, որ Փոլ Ռոնցհայմերն օրեր շարունակ լուսաբանում է Արցախում տիրող իրավիճակը։

«Լոխ լավա, արխային կացեք». առաջնագծում կռվող տղերքն անկոտրում են. տեսանյութ

Լրագրողի հետևորդները շատ են հավանել տեսանյութը, իսկ նրանցից մեկը երգի բառերը թարգմանել է գերմաներեն, որպեսզի բոլորը կարդան, թե ինչի մասին են երգում հայ տղաները։

Հուզիչ տեսանյութն այժմ արագորեն տարածվում է սոցցանցի հայկական տիրույթում։ Օգտատերերը բոլորը լրագրողներին համբերություն ու առողջություն են մաղթում և անփորձանք վերադարձ իրենց տներ։

«Զինվորներն են ինձ դուխ տալիս, ասում են` կամանդիր, ոչ մի խնդիր չկա». տեսանյութ առաջնագծից