Հայտնի երգիչ Սևակ Խանաղյանը նոր երգ է ներկայացրել, որը կոչվում է «Արցախ»։ «Հիմա, առավել քան երբևէ, Արցախը քո կարիքն ունի։ Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։ Միացի՛ր համահայկական շարժմանը և արա՛ քո նվիրատվությունը հիմա»,–կոչ է անում Խանաղյանը։
«Արցախ» երգի երաժշտության հեղինակը Սևակ Խանաղյանն է, բառերը գրել է Սոսի Խանիկյանը, գործիքավորումն իրականացրել են Լևան Բրաունն ու Սևակ Խանաղյանը: Իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արա Ղազարյանն է։
Սոսի Խանիկյանն էլ Facebook սոցցանցի իր էջում գրել է, որ Խանաղյանի հետ երգը գրել են, երբ Արցախը խաղաղ էր ու ծաղկուն: Տարբեր պատճառներով երգի պրեմիերան ուշացել է։
«Դա երևի պատահական չէր. այս երգը պետք է հիմա հնչեր, որովհետև մենք հավատում ենք, որ մոտ ապագայում Արցախն էլի ծաղկելու է, ավելի է հզորանալու: Անցյալում` ներկայի մասին գրված այս գործը դարձավ մեր ապագան խորհրդանշող երգ»,–գրել է նա։
Շուշիի հրթիռակոծության հետևանքով 3 լրագրող է վիրավորվել. Արցախի ՄԻՊ
Խանիկյանը հիշեցնում է, որ Սևակն այս երգով կոչ է անում միանալ «Հայաստան համահայկական հիմնադրամի» հանգանակություններին, որպեսզի երգի խոսքերը նորից դառնան իրականություն։