Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա, բայց մինչև այդ լեռներում 0-ից ցածր կլինի

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մի քանի օր շարունակ Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին` հոկտեմբերի 8-12-ը, Հայաստանում առանց տեղումների եղանակ է սպասվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ–ի հրապարակած կանխատեսման համաձայն` հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը զրոյից ցածր ջերմաստիճան կգրանցվի Շիրակում, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց Ջորի լեռներում։

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա, բայց մինչև այդ լեռներում 0-ից ցածր կլինի

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +19-ից +21-ից, իսկ գիշերային ժամերին` +6-ից +8-ի սահմանում։

«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». Արցախում վիրավորված զինվորը չի խաբում հարսնացուին