ՌԱԴԻՈ

Ե՞րբ վերջնական որոշում կկայացվի Թուրքիայի դեմ

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, իրավագետ Գոհար Մելոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը։
Sputnik
Ե՞րբ վերջնական որոշում կկայացվի Թուրքիայի դեմ

Գոհար Մելոյանի դիտարկմամբ`ձեռք բերված փաստերի հիման վրա ՄԻԵԴ–ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը դիմել էր Թուրքիայի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, ինչը բավարարվեց, որն անկասկած ունի շատ մեծ կարևորություն, քանզի առաջին անգամ ունեցանք դատական որոշում, ինչը հաստատում է Թուրքիայի ներգրավվածությունը արցախյան հակամարտությունում։

Թուրքիայի ներգրավումը փոխում է համատեքստը. Փաշինյանը՝ աշխարհին սպառնացող վտանգի մասին

«Ընդ որում` որոշման մեջ կոչ է արվում դադարեցնել կոնֆլիկտում ցանկացած միջոցով ներգրավվածությունը, ինչը հանգեցնում է Կոնվենցիայով նախատեսված հիմնարար իրավունքների խախտման։ Այդ կապակցությամբ Հայաստանը ներկայացրել էր ապացուցողական բազա, որոշման համար հիմք էին հանդիսացել նաև Ռուսաստանի հետախուզական ծառայության տվյալներն ու Ֆրանսիայի տարածած հայտարարություններն առ այն, որ Թուրքիան միջնորդում է, որպեսզի Արցախյան պատերազմում ներգրավվեն նաև վարձկան ահաբեկիչներ»,– նշում է իրավագետը։

Մելոյանի կարծիքով` սա դատական ատյանի կանոնադրության 30-րդ կանոնի համաձայն դեռ միջանկյալ միջոցի կիրառման մասին որոշում է, ինչը հնարավորություն է տալիս երկրներին մարդու կյանքին, առողջությանն անմիջականորեն սպառնացող վտանգների դեպքում մինչև բուն գանգատի քննարկման մեկնարկը դիմել ՄԻԵԴ–ին վերոհիշյալ պահանջով։

Հետախուզության տվյալներով` Էրդողանն ահաբեկիչների մասով նոր պայմանավորվածություն ունի

«Հայկական կողմի քայլից բխող և Թուրքիային առնչվող որոշման հետևանքներին կարելի է առարկայորեն անդրադառնալ, երբ Հայաստանն արդեն բուն գանգատով կդիմի ՄԻԵԴ–ին, և այդ գործով կկայացվի վերջնական որոշում»,– նշում է իրավագետը։

Մելոյանի գնահատմամբ` անգամ ՄԻԵԴ–ի միջանկյալ միջոցի կիրառման որոշումը հրապարակելուց հետո Ադրբեջանը Թուրքիայի դրդմամբ շարունակում է ռմբակոծել Արցախի խաղաղ բնակչությանը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով կա ավելի քան 20 զոհ և մոտ 100 վիրավոր։ Արցախում ռմբակոծություններով ոտնահարվում են մարդկանց հիմնարար իրավունքները, նման դեպքերը շարունակվում են հավաքագրվել` հետագայում ՄԻԵԴ–ին ներկայացնելու նպատակով։

Հիշեցնենք` հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց է կիրառել։

Թուրքիայի քայլերն անհնար են դարձնում նրա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին. Արցախի ԱԳՆ