Էլեկտրաշչակների նորոգումներ են իրականացվում. ԱԻՆ–ը հորդորում է խուճապի չմատնվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզաբանում են` ինչպես տարբերակել նորոգման ձայնարձակումներն օդային տագնապի ազդանշանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik.Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման աշխատանքներ։

Ինչպե՞ս է հնչում «Օդային տագնապ» ազդանշանը, ի՞նչ է պետք անել այն լսելու դեպքում

«Այդ ընթացքում հնարավոր են ձայնարձակումներ: Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան` 2-3 րոպե տևողությամբ, միաժամանակ բարձրախոսներով կամ բջջային հեռախոսներով տրվում է «Օդային տագնապ. պատսպարվել պաշտպանական կառույցներում» բովանդակությամբ հաղորդագրություն:

Բնակչությունը պետք է պատրաստ լինի հնարավոր օդային տագնապի ազդանշանին. ինչ է պետք անել

Օդային տագնապի ազդանշանը տրվում է օդային հարձակման կամ օդային հարձակման վտանգի դեպքում։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում արագ հագնվել, օգնել հագնվել երեխաներին ու ծերերին, անջատել տան էլեկտրականությունը, գազն ու ջուրը, վերցնել առաջին անհրաժեշտության իրերը, դեղորայք, սնունդ և ջուր ու գնալ մոտակա ապաստարան։

Նկուղներում, բայց առանց օդային տագնապների․ ինչպես է անցել գիշերը Ստեփանակերտում