«Ընկեր ջան, գինի լից». մարտի գնացողները երգում են ու լավ տրամադրությամբ վարակում բոլորին

Արթուրը Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է արցախյան դիրքերից մեկի հրամանատարը, կռվել է թշնամու դեմ, զուգահեռ էլ հասցրել երգեր գրել։
Sputnik

Համացանցում դրական ու ոգևորող մի տեսանյութ է տարածվում արցախյան առաջնագծից։ Կադրում մի քանի երիտասարդ զինծառայողներ են, որոնցից մեկը լայն ժպիտով ու զիլ ձայնով Բարսեղ Կանաչյանի «Գինի լիցն» է երգում։

«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». Արցախում վիրավորված զինվորը չի խաբում հարսնացուին

«Պատերազմական իրավիճակներում մարտական ոգին երգով բարձրացնելը երբեմն անհրաժեշտություն է», – այս նախադեսությունն է ուղեկցում տեսանյութը։

Երգող զինծառայողը Արթուր Խաչենցն է, որը մասնակցել է նաև 2016-ի ապրիլյան պատերազմին։ Նա այդ ժամանակ եղել է արցախյան դիրքերից մեկի հրամանատարը, կռվել է թշնամու դեմ, զուգահեռ էլ հասցրել երգեր գրել։

Խաչենցն ավարտել է Երևանի կոնսերվատորիան, մասնակցել Շանթ ՀԸ–ի «Ազգային երգիչ» նախագծին։ Նրան կոչել են 90-ականների Արցախյան պատերազմում զոհված հորեղբոր պատվին։