Խոցել են թշնամու զրահատեխնիկան ու փրկել մարտական ընկերների կյանքը. մերօրյա նոր հերոսները

Պաշտպանության բանակից հայտնում են, որ ռազմական պարգևների արժանացած բոլոր զինծառայողները շարքում են և մինչև պարգևները ստանալը կներկայացվեն ավելի բարձր պետական գնահատանքի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը Facebook–ի իր էջում հրապարակել է արցախյան պատերազմի ևս 8 նոր հերոսների անուններ։

Հակառակորդի խոցված տանկերն ու նրանց խուճապահար փախուստը. հերոսական նոր դրվագներ

Կապիտան Հրանտ Գալստյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի` թշնամական 5 տանկ ու 3 ՀՄՄ ոչնչացնելու համար։

Մայոր Կարեն Առաքելյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ հակառակորդի 1 տանկ ու 2 ՀՄՄ խոցելու համար:

Շարքային Նարեկ Հովհաննիսյանը, կրտսեր սերժանտ Գառնիկ Բաղդասարյանն ու շարքային Դավիթ Դավթյանը տանկային հաշվարկի կազմով ոչնչացրել են թշնամական 3 ՀՄՄ ու երեքն էլ ներկայացվել «Արիության համար» մեդալի:

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Մաթևոսյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի է ներկայացվել հակառակորդի 6 տանկ ու 1 ՀՄՄ ոչնչացնելու համար:

Մերօրյա հերոսը. Հարություն Դոխոյանը խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Ալեքսան Սահակյանի վաշտը հայտնվել էր հակառակորդի ծուղակի մեջ: Չի նահանջել, չի հանձնվել, մարտը վարել է մինչև վերջ, և հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ, անվտանգ դուրս է բերել անձնակազմը ծուղակից և զբաղեցրել նոր բնագիծ:

Հերոսական դրվագներ ռազմաճակատից. շարքային Մարգարյանը թշնամու 2 ՍՈւ-25 ինքնաթիռ է խոցել

Իսկ մայոր Հովհաննես Այվազյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ թշնամական 3 տանկ ոչնչացնելու համար:

Պաշտպանության բանակից հայտնում են, որ ռազմական պարգևների արժանացած բոլոր զինծառայողները շարքում են և մինչև պարգևների ստանալը, ներկայացվեն ավելի բարձր պետական գնահատանքի:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ