Պուտինը կոչ է անում շուտափույթ դադարեցնել կրակը Ղարաբաղում

ՌԴ նախագահը հայտնել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է անում որքան հնարավոր է շուտ դադարեցնել կրակը Ղարաբաղում։ 

Ալիևը զանգել է Պուտինին. ռազմական գործողությունների մեկնարկից հետո սա նրա առաջին զանգն է

«Ղարաբաղյան իրադարձությունները ողբերգություն են, մենք շատ ենք մտահոգված, որովհետև և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ»,– «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա` նշելով, որ Ռուսաստանում բնակվում է շուրջ 2 միլիոն ադրբեջանցի և ավելի քան 2 միլիոն հայ, ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ սերտ, բարեկամական, անգամ ազգակցական կապեր ունեն երկու հանրապետություններում էլ։

Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները։ Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Հայաստանի ղեկավարությունը դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցեր չունի Ռուսաստանի հետ: Պուտինն ասել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։  

«Մարդիկ մահանում են, երկու կողմերն էլ մեծ կորուստներ ունեն։ Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս այդ հակամարտությունը կդադարեցվի»,– ասել է նա։ 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 284 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ