«Պաշտպանության մասին օրենքում» փոփոխություններ կկատարվեն. ԱԺ–ն ընդունեց նախագիծը

Օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով գործադիրն առաջարկում է փոփոխել հանրապետությունում հաստատված ու այժմ գործող զորահավաքային պլանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու» մասին օրենքի նախագիծը։ Այն ընդունվեց միաձայն` 87 կողմ ձայնով։

Վարչապետի մարտակոչից հետո կամավորների հոսքը կենտրոնական հավաքակայան չի դադարում

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մինչ նիստը սկսելը, ասաց, որ լույսը բարի է, բայց աշխատանքները կսկսեն լռության րոպեով։

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: ԱԺ–ի երեկվա նիստում նա ասել էր, որ սա առավել արդիական է՝ հատկապես Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների և Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում:

«Ներկայումս գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված պլանը, որը հնարավորություն չունի փոփոխության ենթարկվելու Սահմանադրության փոփոխությունից հետո»,–ասաց նա։

Ըստ այդմ` օրենքի փոփոխությունից հետո զորահավաքային պլանի հաստատումը կերապահվի ՀՀ կառավարությանը։

Բալայանը հայտնեց նաև, որ այժմ ՊՆ–ում գործող «թեժ գծին» (1-28) ավելացել են ևս երկուսը` 85-01 և 85-03։

Փաշինյանը մարտակոչով դիմեց վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված տղաներին