Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում տեղումներ չեն գրանցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-10-ն աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ջալալ Հարությունյանը Twitter-ում միկրոբլոգ չունի. հրամանատարի անունով կեղծ էջ են բացել