Ադրբեջանն իր զինծառայողներին «մսաղաց է ուղարկել». Հայաստանի ՊՆ-ի նոր տեսանյութը

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ ադրբեջանական շփոթված զորքը հայկական տանկերին դրոշներով ու մեծ ոգևորությամբ է դիմավորել։
Sputnik

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները խուճապահար փախչում` լքելով իրենց դիրքերը։

Հակառակորդը նահանջե՞լ է Ջաբրայիլից. ՊՆ ներկայացուցչի մեկնաբանությունը

«Ադրբեջանցիները փախչում են իրենց դիրքերից հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում և ոչնչացվում»,– ասված է տեանյութի մեկնաբանություններում։

Տեսանյութում լսվում է նաև հայ զինվորների խոսքերը. նրանք եզրակացնում են, որ Ադրբեջանն իր զինծառայողներին «մսաղաց է ուղարկել»։

Նշենք, որ գրեթե միաժամանակ Facebook–ում գրառում է արել նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Երբ մեր տանկերին դրոշներով ու մեծ ոգևորությամբ դիմավորում է ադրբեջանական շփոթված զորքը»,– գրում է նա` առանց բացելու իր ակնարկած միջադեպի փակագծերը։

Հիշեցնենք` այսօր առավոտյան ՀՀ ՊՆ–ն հայտարարել էր, որ Արցախի պաշտպանության բանակը հարմար պահին հասցրել է հրենտանային հուժկու հարված և գլխովին ջախջախել Ադրբեջանի երեք բրիգադ` հարձակողական ներուժով, զրահատեխնիկայով, անձնակազմով։

Երեկոյան РБК-ին տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ իր տեղեկություններով՝ այս րոպեներին գցվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը։