«Զինվորներն են ինձ դուխ տալիս, ասում են` կամանդիր, ոչ մի խնդիր չկա». տեսանյութ առաջնագծից

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել առաջնագծից։ Զինվորականները խոստանում են` շուտով հաղթելու են ու տուն վերադառնան։
Sputnik

Հայրենիքի պաշտպանության առաջնագծում կռվող զինվորականները մարտական են տրամադրված։ Նրանցից մեկը պատմում է, որ զինվորներին «դուխ տալու» կարիք չկա։ «Զինվորներն են ինձ դուխ տալիս, ասում են` կամանդիր, ոչ մի խնդիր չկա»,– ասում է նա։

Արցախի ԿԳՄ նախարարը սավաններ է կարում առաջնագծի համար

Զինվորականի համազգեստ հագնած երիտասարդ աղջիկն էլ ընդգծում է. «Եկել ենք` մեր ախպերների կողքին լինենք»։

Առաջնագծում կռվողները միաբերան վստահեցնում են` հաղթելու ենք։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ