Ստեփանակերտը կրկին հայտնվել է ադրբեջանական «Սմերչի» թիրախում. տեսանյութ

Ադրբեջանական զինուժը կարճատև դադարից հետո կրկին սկսել է գնդակոծել Արցախի մայրաքաղաքը:
Sputnik

Արցախի մայրաքաղաքն այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրկին հրթիռակոծվել է։ Թշնամին գնդակոծել է Ստեփանակերտը «Սմերչով»։

Ինչ տեսք ունի Ստեփանակերտն այս օրերին. ֆոտոշարք

Sputnik Արմենիայի թղթակիցը Ստեփանակերտի փողոցներում ֆիքսել է, թե ինչ վնասներ են հասցվել հրետանակոծման արդյունքում։ Արկերից մեկը կոտրել է բնակելի տան պատը, մյուսն ընկել է շինարարական քարի մշակման գործարանի վրա։

«Սմերչից» արձակված մեկ այլ` 300 մմ-ոց արկն ընկել է բնակելի տան և բենզալցակայանի միջև։

Ստեփանակերտի փողոցներից մեկում հայտնվել է չպայթած զինամթերք, որը խրվել է մայթի և փողոցի միջև. Ստեփանակերտում դրան անվանում են «երջանիկ արկ»:

Նշենք, որ Ստեփանակերտն արդեն մի քանի օր պարբերաբար հրթիռակոծվում է ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող «Սմերչ», «Պոլոնեզ» համակարգերով:

Հրթիռակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում։

Հրթիռակոծության հետևանքները Ստեփանակերտում. տեսանյութ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ