Կարելի է վստահաբար ասել, որ Թուրքիան ահաբեկիչներին նաև Ղարաբաղում է օգտագործում. Ասադ

Ահաբեկիչներին Սիրիայում և Լիբիայում օգտագործելու փորձը Թուրքիայի քաղաքականության լավագույն ապացույցն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցի ընթացքում, պատասխանելով Sputnik-ի հարցին, ասել է` կասկած չկա, որ Անկարան ահաբեկիչների է օգտագործում Ղարաբաղում։

Էրդողանը Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն է. Ասադ

«Մենք միանշանակ կարող ենք հաստատել դա։ Բայց ոչ այն պատճառով, որ մենք ապացույցներ ունենք, այլ որովհետև անգամ երբ ապացույցներ չկան, կան որոշակի ցուցիչներ։ Թուրքիան Սիրիայում օգտագործում էր տարբեր երկրներից ուղարկված ահաբեկիչներին։ Նույն մեթոդները նա կիրառում էր նաև Լիբիայում՝ այնտեղ ահաբեկիչներ էր ուղարկել Սիրիայից, գուցե այլ երկրներից»,-ասել է Ասադը։

Նրա խոսքով՝ այն, որ Անկարան միևնույն մեթոդներն է օգտագործում Լեռնային Ղարաբաղում, կասկած չի հարուցում։

«Դա շատ հավանական է, քանի որ, ինչպես ես արդեն ասացի, հենց Թուրքիան է հանգեցրել այս խնդրին, սկսել այս հակամարտությունը․ Թուրքիան է խրախուսել այն։ Թուրքիան ինչ-որ բանի է ուզում հասնել և պատրաստվում է օգտագործել նույն մեթոդները։ Եվ մենք կարող ենք վստահաբար ասել, որ Լեռնային Ղարաբաղում նրանք օգտագործում են ահաբեկիչների Սիրիայից և այլ երկրներից»,-նշել է Ասադը։

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Լեռնային Ղարաբաղում Սիրիայից եկած 93 վարձկաններ են սպանվել։

Կանադան դադարեցնում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը. Կանադայի ԱԳՆ

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի և Հայաստանի դեմ նրանց օգտագործելու նպատակով։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն ՀՀ և ԱՀ իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ները և արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ: Ֆրանսիան և Ռուսաստանը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններին Սիրիայից զինյալների մասնակցության կապակցությամբ։

Թուրքիան շարունակական մատակարարումներով ձգտում է երկարացնել Ադրբեջանի զինուժի կյանքը