ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 5-ի մարտակոչին։
Զինվորները վստահեցնում են` «դուխը» բարձր է, ոչ մի թիզ հող թշնամուն. նոր տեսանյութ
«Պետական եկամուտների կոմիտեն աջակցություն է հայտնում կամավորագրված՝ նախկին զինծառայողների, հատկապես մարզերից՝ Երևանի կենտրոնական հավաքակայան տեղափոխման գործընթացի կազմակերպմանը։ Պետական եկամուտների կոմիտեն կտրամադրի տրանսպորտային միջոցներ»,– ասված է ՊԵԿ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Անհրաժեշտության դեպքում ՊԵԿ–ն առաջարկում է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
096/093/-67-48-20
091/077/-21-77-78
060-544-634
060-544-778
060-544-673
060-544-625
Հիշեցնենք` հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի ուղիղ եթերում մարտակոչով դիմել էր վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված տղաներին և նրանց հորդորեց առանց մեծ կուտակումների ներկայանալ կենտրոնական զինկոմիսարիատ։
Ավելի ուշ նա նաև խնդրանքով էր դիմել ՀՀ քաղաքացիներին` հնարավորության դեպքում իրենց ավտոմեքենաներով կազմակերպել զինվորագրվող տղաների տեղափոխումը` մարզերից դեպի Երևանի կենտրոնական զինկոմիսարիատ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:
Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ