Բեռները Փոթիից ու Բաթումից Հայաստան են տեղափոխվում սահմանված կարգով. ՀԿԵ

ՀԿԵ-ն վստահեցնում է, որ բեռները ներմուծում և արտահանում է փոխադրումների հաստատված ժամանակացույցի և հայտերի համաձայն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ շարունակում է կանոնավոր կերպով իրականացնել ներմուծման և արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումները Հայաստանի և վրացական Փոթի և Բաթում նավահանգիստների միջև:

Թբիլիսին հերքում է Վրաստանի տարածքով Ադրբեջանին զենք մատակարարելու տեղեկությունը

Ի հեճուկս հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի և Վրաստանի սևծովյան նավահանգիստների միջև բեռների փոխադրումների հետ կապված խնդիրների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին, ՀԿԵ-ն հայտնում է, որ ներմուծում և արտահանում է բեռները «Վրացական երկաթուղի» ընկերության հետ համատեղ՝ փոխադրումների հաստատված ժամանակացույցի և հայտերի համաձայն:

«Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, թե վառելիք ներկրող հայկական ընկերությունները մոտ 50 ցիստեռն բենզին ունեն Փոթիում կանգնած, որոնք չեն կարողանում գնացքի վագոններ բարձել և երկաթգծով Հայաստան փոխադրել։