Տաթևիկ Ռևազյանը սեփական փորձով գիտի՝ թշնամին հայ կնոջ դեմ «շանս չունի»

Քաղավիացիայի կոմիտեի նախագահը «սպառնացել» է թուրքերին՝ եթե շարունակեն, ապա հայ կանայք նրանց դեմ կռվի դուրս կգան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է առաջնագծում ավելի քան մեկ շաբաթ շարունակվող պատերազմին։ Նա հրապարակել է իր և դստեր՝ Մոնթեայի լուսանկարն ու գրառում կատարել։

«Խեղճ թուրքեր։ Եթե նրանք շարունակեն կռվել մեր դեմ, ստիպված կլինեն կռվել նաև մեր կանանց դեմ։ Իսկ այդտեղ նրանք շանսեր ընդհանրապես չեն ունենա։ Ես գիտեմ, ես փորձել եմ»,- գրել է Ռևազյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ