Զուրաբիշվիլին առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը կազմակերպել Վրաստանում

Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ առաջիկայում նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը կազմակերպել վրաստանում։ 

«Կան նախադրյալներ, որ երկու կողմերն էլ պատրաստ են գործի դնել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Կարծում եմ, որ մենք պետք է աջակցենք նիստի անցկացմանը գոնե Վրաստանում։ Մենք կանենք ամեն ինչ և պատրաստ ենք այն ամենին, ինչն ընդունելի է նրանց համար», - հայտարարել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահը նշել է նաև, ժամանակն է արդեն խոսելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և ինքը մտադիր է այս շաբաթ անել դա։

Թբիլիսին հերքում է Վրաստանի տարածքով Ադրբեջանին զենք մատակարարելու տեղեկությունը

Զուրաբիշվիլին նաև ընդգծել է, որ պաշտոնական Թբիլիսին չեզոքություն է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 4-ի ժ. 21։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ