Վավերագրական կադրեր. ինչպես են հրթիռակոծվում Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտները

Արդեն բազմաթիվ փաստեր ու անհերքելի ապացույցներ կան, որ Ադրբեջանի զինուժն անընդհատ հրետակոծում է Ստեփանակերտը՝ փորձելով առավելագույն վնաս հասցնել խաղաղ բնակչությանը։
Sputnik

Արցախի տեղեկատվական շտաբը հերթական կադրերն է ներկայացրել, որոնցում երևում է` ինչպես են հրթիռակոծվում Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտները։

Հրետակոծվող Ստեփանակերտը պատվել է մառախուղով. տեսանյութ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ