Վաղ առավոտից Ստեփանակերտը կրկին հրետակոծվում է. իրար հետևից պայթյուններ են եղել

Արցախի մայրաքաղաքում այս պահին մառախուղ է, որը դժվարացնում է հակառակորդի ԱԹՍ–ների «աշխատանքը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան կրկին հրետակոծվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Sputnik Արմենիայի տեղի թղթակիցը հայտնում է, որ ժամը 6։40-ին ուժեղ պայթյուն է հնչել, որին իրար հետևից հաջորդել են 6 այլ հարվածներ։

Տղերք, սա մեր վերջին մարտն է

Ձայնային ազդանշանային համակարգը միացվել է։ Այն վերջին օրերին օրական շուրջ 20 անգամ միանում է։

Մայրաքաղաքում մառախուղ է, որը դժվարացնում է հակառակորդի ԱԹՍ–ների «աշխատանքը», որոնք շատ ակտիվ են գործում ռազմական գործողությունների սկսման պահից։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ. Արցախի ՊԲ

Հոկտեմբերի 4-ի ժ. 21։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ