Պեսկովը Երևանում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին տվյալներ չունի

Երևան է եկել «Ռոսիա» հատուկ ավիաջոկատի Իլ-96-300 ինքնաթիռը, որը տեղափոխում է երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին ասել է, որ «Ռոսիա» օդանավի մասին տեղեկություններ չունի։

Պուտինն Ալիևի ու Էրդողանի հետ խոսելու հստակ ծրագրեր դեռ չունի

«Ես նման տեղեկություն չունեմ»,- նշել է նա։

Flightradar-ի տվյալներով՝ այսօր Երևանում վայրէջք է կատարել «Ռոսիա» օդանավը, որը տեղափոխում է երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Պեսկովը պատասխանել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասին հարցին

Sputnik Արմենիայի տվյալներով՝ այդ ինքնաթիռով Երևան են ժամանել ԵԱՏՄ առաջիկա նիստի նախապատրաստմամբ զբաղվող խմբի անդամները։

Ո՞ր դեպքում ՀՀ-ում գտնվող ՌԴ զինուժը կօգտագործվի ՀՀ անվտանգությունն ապահովելու համար