Մնաց` այլմոլորակայիններն էլ գան. Գեղարքունիքում առաջին ձյունն է տեղացե՞լ. տեսանյութ

Մարզպետը տեսանյութ է հրապարակել, բայց չի պատասխանել օգտատերերին հուզող հարցին` որտեղ է ձյուն գալիս:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook–ի իր էջում տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է` ինչպես է ձյան բարակ շերտը ծածկել ճանապարհը:

«2020 թվականը շարունակվում է»,- գրել է նա:

Օգտատերերը շտապել են մեկնաբանություններում հարցնել, թե որտեղ են նկարահանել տեսանյութերը, բայց Սանոսյանը չի պատասխանել հարցերին:

Այնուամենայնիվ, օգտատերերը եզրակացրել են, որ ձյունը Գեղարքունիքի մարզում է տեղում, հնարավոր է` Գավառ քաղաքում:

«Սա տարի չէ, այլ պատիժ», «Ժամանակ գտավ», «Մնաց` այլմոլորակայիններն էլ գան, ու վերջ»,– այսպիսի մեկնաբանություններ են գրել մարզպետի էջի հետևորդները։

Նշենք, որ 2019 թվականին Հայաստանում առաջին ձյունը տեղացել է նոյեմբերի 2-ի գիշերը մի շարք մարզերում:

Օրվա կադր. «Ու այս ազգին ուզում են հաղթե՞լ»