«Լոխ դուխով են, լոխ տրամադրված են հակառակորդին ջախջախելու». զինվորների ուղերձն առաջնագծից

Արցախյան առաջնագծում կանգնած կապիտանը վստահ է. որ սա լինելու է այն վերջին կռիվը, որից հետո հաջորդ սերունդները պետք է ապրեն ապահով, անկախ ու ճանաչված պետությունում։
Sputnik

Արցախի պաշտպանության բանակն առաջնագծից տեսանյութ է հրապարակել։ Մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինվորները տեսանյութում հայտնում են, որ պատրաստ են մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել հայրենիքը։

Արդեն երեք տանկ ենք ոչնչացրել և պատրաստ ենք էլի ոչնչացնել. տեսանյութ առաջնագծից

«Թող հանգիստ լինեն, խուճապի չմատնվեն, մեր մոտ ամեն ինչ լավ է, ոչ մի բանի պակաս չունենք»,– թիկունքում իրենց համար անհանգստացող հայրենակիցներին է դիմում երիտասարդ զինվորը։

«Լոխ դուխով են, լոխ տրամադրված են հակառակորդին ջախջախելու»,– վստահեցնում է արցախցի զինվորը։

Հենակետի հրամանատար, ՊԲ ԶՈւ կապիտանը վստահեցնում է` չեն եկել զոհվելու, եկել են կռվելու ու հաղթելու։

«Սա մեր վերջին կռիվը պետք է լինի, որից հետո մեր երեխաները պիտի ապրեն ապահով, անկախ ու ճանաչված պետությունում»,– ասում է արցախյան առաջնագծում կանգնած կապիտանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՊԲ–ն ոչնչացնում է ադրբեջանցի զինվորներին տեղափոխող մեքենաները. տեսանյութ

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ