Թուրքիան պետք է դուրս գա պատերազմից. Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է ուղղել ԱՄՆ ղեկավարներին

Էրիկ Գարսետին Twitter-ում հայտնել է, որ Լոս Անջելեսը հպարտ է հայկական ամենամեծ սփյուռքի տունը լինելու համար և վստահեցրել, որ իրենք կանգնած են Հայաստանի ժողովրդի կողքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին Twitter-ում գրառում է արել, որտեղ հայտարարել է, որ Թուրքիան պետք է դուրս գա արցախյան պատերազմից։

Եթե մենք հավաքենք 700 մլն դոլար, Ադրբեջանի ողնաշարը կկոտրենք. բողոքի ակցիա ԱՄՆ–ում

«Ես կոչ եմ անում Վաշինգտոնի մեր ղեկավարներին վարել կայուն և խստապահանջ դիվանագիտություն, որն անհրաժեշտ է Արցախի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Թուրքիան պետք է դուրս գա պատերազմից»,– գրել է Գարսետին։

Նա նաև հայտնել է, որ Լոս Անջելեսը հպարտ է հայկական ամենամեծ սփյուռքի տունը լինելու համար։

«Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին»,– նշում է Լոս Անջելեսի քաղաքապետը։

​Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը Թուրքիա է մեկնում. կքննարկվի Կովկասում տիրող իրավիճակը

Հոկտեմբերի 4-ի ժ. 21։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ