Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ անձրև կգա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` նշելով, որ ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի:

Հոկտեմբերի 7-ին տեղումները կդադարեն։

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով։

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով. եղանակի տեսություն

Հոկտեմբերի 5-ին և 6-ին Երևանում նույնպես ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +14-ից +16-ի, իսկ գիշերը` +10-ից +12-ի սահմանում։

Մնաց` այլմոլորակայիններն էլ գան. Գեղարքունիքում առաջին ձյունն է տեղացե՞լ. տեսանյութ