Հանրապետության հրապարակի էկրանը կծառայի որպես հրատապ տեղեկությունների տարածման հարթակ

Էկրանի վրա ներկայացվելու են հրատապ տեղեկություններ, աուդիո ու տեսանյութեր` Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱն, 5 հոկտեմբերի - Sputnik. Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանն այսուհետ կծառայի որպես տեղեկատվության փոխանցման հարթակ։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

Էկրանի վրա ներկայացվելու են հրատապ տեղեկություններ, աուդիո–վիզուալ նյութեր` Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Տեղեկատվական էկրանը լիարժեք կսկսի գործել այսօր երեկոյան: