Հակառակորդին հայ զինծառայողները մեկ կարևոր բան ունեն ասելու` պետք չէ խաղալ Արցախի հետ։ ՊՆ «Զինուժ մեդիայի» տեսանյութում ի պատասխան հարցին, թե ի՞նչ ունի հակառակորդին ասելու, ասում է առաջնագծում գտնվող տղաներից մեկը։
Տեսանյութն, ի դեպ, ներկայացնում է առաջնագծում տիրող իրավիճակն ու մթնոլորտը։
«Հակառակորդը պետք է ուշադիր լինի, քանի որ մենք գնալու ենք մինչև վերջ»,–ասում է զինծառայողներից մեկը։
Զինծառայողներից մեկն էլ հպարտությամբ ասում է, որ արդեն երեք տանկ են ոչնչացրել, և պատրաստ են էլի ոչնչացնել։
Մեկ այլ զինծառայող էլ վստահեցնում է` չնայած յոթօրյա պատերազմին, չեն հոգնել և պատրաստ են շարունակել, քանի որ գիտեն` ժողովուրդն իրենց կողքին է և հաղթելու են։