Թբիլիսին հերքում է Վրաստանի տարածքով Ադրբեջանին զենք մատակարարելու տեղեկությունը

Փոխարտգործնախարարը հայկական կողմին կոչ է արել չտրվել ապատեղեկատվությանը և կողմնորոշվել բացառապես հուսալի աղբյուրներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Պաշտոնական Թբիլիսին հերքում է Վրաստանի տարածքով Ադրբեջան զենք տեղափոխելու մասին տեղեկությունը: Ինչպես հաղորդում է Sputnik Գրուզիան, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան ասել է, որ դա սուտ է։

Լավրովն ու Մնացականյանը ղարաբաղյան թեման քննարկել են հեռախոսով

Նա հաստատել է, որ Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ռազմական բեռների փոխադրման թույլտվության տրամադրումը, բայց դա չի վերաբերում քաղաքացիական նշանակության բեռներին, և այդ ուղղությամբ Թբիլիսին կշարունակի կատարել իր ստանձնած պարտավորությունները ինչպես երրորդ երկրների, այնպես էլ հարևանների նկատմամբ: Նախարարի տեղակալը կոչ է արել բոլորին, այդ թվում ՝ հայկական կողմին, չտրվել ապատեղեկատվությանը։

«Վրաստանը կշարունակի կատարել իր միջազգային պարտավորությունները և միևնույն ժամանակ կոչ է անում բոլորին նորությունների փոխանակման ժամանակ ապավինել ստուգված և հուսալի աղբյուրներին»,- շեշտել է Դարսալիան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի կառավարությունը արցախա–ադրբեջանական ռազմական գործողությունների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է իր տարածքով դեպի Հայաստան և Ադրբեջան ցամաքային ու օդային ճանապարհներով ռազմական նշանակության բեռների տեղափոխման թույլտվության տրամադրումը: Երկու կողմերն էլ տեղեկացված են այդ մասին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ