Ստեփանակերտի հրետակոծության նոր կադրերը. տեսանյութ

Տեսախցիկն արձանագրել է Ստեփանակերտի հրետակոծության պահը, որին հաջորդում են ավերված շենքերի, քանդված տների ու փողոցների կադրերը։
Sputnik

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի այսօրվա հրետակոծությունը։

Ինչպես է թշնամին հրթիռակոծում Ստեփանակերտը. տեսանյութ

Տեսանյութը սկսվում է օդային տագնապի ազդանշանով. հաջորդ վայրկյանին ուժեղ պայթյունների ձայներ են լսվում, ապա օդում փոշի է բարձրանում, կարծես երկնքից մոխիր ու տարբեր բեկորներ են թափվում։ Հրետակոծությունից հետո օպերատորը տեսախցիկով շրջում է Ստեփանակերտի փողոցներում` արձանագրելով հրետակոծության հետևանքները` ավերված շենքեր, շինություններ, քանդված փողոցներ, շուրջբոլորը` այս ու այն կողմ նետված բեկորներ, քաղաքի վրա բաց թողնված հրթիռի մնացորդներ, թերևս նաև հրթիռի ընկնելու տեղում առաջացած հսկայական փոս...

«Կրակեցին շենքին, հետո տեսանք` մեքենան այրվում է». պատմում է Ստեփանակերտի բնակիչը

Նշենք, որ Ստեփանակերտն այսօր մի քանի անգամ է հրետակոծվել, մինչ այդ ադրբեջանական կողմը պարբերաբար թիրախավորում էր մայրաքաղաք Ստեփանակերտը` վնասելով քաղաքացիական շենք–շինությունները, ենթակառուցվածքները։ Քաղաքի բնակիչներից շատերն ապաստարաններում են։ Մայրաքաղաքի հրետակոծությունների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։

Ավերված շինություններ, այրված խանութ ու ավտոմեքենա... Ստեփանակերտ, հոկտեմբերի 4