Այրվող մեքենա և շինություններ. ի՞նչ է կատարվում Ստեփանակերտում հրետակոծությունից հետո

Ադրբեջանը Ստեփանակերտը թիրախավորել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից։
Sputnik

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՊԲ-ն արդեն իսկ հզոր հարվածներ է հասցնում Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին։

«Հակառակորդը շարունակում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը թիրախավորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից»,–նշված է հաղորդագրության մեջ։

Լարվածությունը հակամարտության գոտում ևս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեց. Վահրամ Պողոսյան

Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտում մի քանի պայթյուններ են հնչել, և պարբերաբար նորերն են հնչում։ Մի քանի անգամ օդային տագնապ է հնչել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ