Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 571-ով

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացնում է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 571–ով և դարձել 52496։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսի դեմ ի՞նչ պատվաստանյութ կհասնի Հայաստանին. նախարարությունը քայլեր է անում

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 6545 մարդ, կատարվել է թեստավորում 306 965 (+3258), առողջացել են վարակվածներից 44 672–ը։ Գրանցվել է մահվան 977 դեպք (+5)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը չի փոխվել՝ 302։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։