Հակառակորդը կրկին հրթիռակոծել է Ստեփանակերտը

Սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի –Sputnik. Հակառակորդը կրկին հրթիռակոծել է Ստեփանակերտը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը»,–գրել է նա։

Դիրքային փոփոխություններ շատ հաճախ են լինում, պետք չէ ֆիքսվել. Արծրուն Հովհաննիսյան

Տեղեկացվում է, նաև, որ սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը։

Նշենք, որ այսօր կեսօրին թշնամին կրկին հրթիռակոծել էր Արցախի մայրաքաղաքը` թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 209 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի