Անձրև ու ամպրոպ կլինի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի նվազում կարձանագրվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Թուրքիայի դաշնակիցները թող բացատրություն տան. Փաշինյանի հարցազրույցը The Globe and Mail–ին

Քամին`  հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-6-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով։

Անձրև ու ամպրոպ կլինի. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հոկտեմբերի 3-ի գիշերը, 4-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Մինչև վերջ պայքարելու ենք մեր հող ու ջրի համար ու հաղթելու ենք»․ տեսանյութ առաջնագծից

Մայրաքաղաքում հոկտեմբերի 3–ի գիշերը սպասվում է 12-14 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգարնցվի +24...+26 աստիճան։