ԱԱԾ–ն զգուշացնում է` անօդաչու թռչող սարքեր չկիրառել

Անօդաչու թռչող սարքեր օգտագործող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որով բոլոր անհատ քաղաքացիներին ու կազմակերպություններին խստորեն զգուշացնում է անօդաչու թռչող սարքեր չկիրառել։

Արցախի բջջային համարից ադրբեջանցիները զանգում և անտեղի խուճապ են տարածում. ԱԱԾ

«Այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը, որը կարող է տագնապային տպավորություն թողնել հանրության շրջանում»,– զգուշացնում է ԱԱԾ–ը:

Միաժամանակ բնակչությանը կոչ է արվում անօդաչու թռչող սարքեր օգտագործող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին:

«Շատ բան եք տեսնում՝ քիչ խոսեք». ԱԱԾ-ն զգուշացնում է