«Զոհվել չկա, տղերք». զինվորն առաջարկություն է արել ընկերուհուն հենց հիվանդանոցում

«Աստղիկ» բուժկենտրոնը հուզիչ տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է զինծառայողն առաջարկություն անում սիրելիին։
Sputnik

Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով վիրավոր զինծառայողը հիվանդանոցում ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն։ «Աստղիկ» ԲԿ-ն հրապարակել է հուզիչ տեսանյութ։

«Այն պահը, երբ հայ քաջորդին ամուսնության առաջարկ է անում սիրելիին հենց հիվանդանոցում: Հաղթելու ենք»,- գրված է տեսանյութին կից։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է աղջիկն անակնկալի գալիս և հուզվում, երբ ընկերն ամուսնության առաջարկություն է անում։ Տղան հատուկ պատրաստվել է` հիվանդանոցի անձնակազմը կազմ–պատրաստ սպասում է այդ հուզիչ պահին։