Զինծառայողներից 2-ը ողջ են. նրանց անունները սխալմամբ են հայտնվել ցանկում

Զինծառայողներից մեկը` 20-ամյա Վարունց Էրիկը, վիրավոր է։ Նրան հոսպիտալացրել են։ Մյուսի մոտ ամեն ինչ կարգին է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Այսօր հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում երկու անուն սխալմամբ են հայտնվել։ Վարունց Էրիկը և Վանուշ Հարությունյանը չեն զոհվել։

Ի՞նչ տեսք ունի Ստեփանակերտը հրետակոծությունից հետո. տեսանյութ

«Հայկի սերունդ» ՀԿ-ի Facebook-յան էջը հայտնում է, որ 2000թ–ին ծնված Էրիկն իրենց ՀԿ-ի անդամ է, նա չի զոհվել, այլ վիրավորվել է։ «Նրա անունը սխալմամբ հայտնվել է զոհվածների ցանկում։ Փառք Աստծո նա ողջ է»,–գրված էր էջում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀԿ անդամներից մեկն ասաց, որ Էրիկին հոսպիտալացրել են, այս պահին նրան Գորիսից տեղափոխում են Երևան։

Զինծառայող  Վանուշ Վահրամի Հարությունյանը ևս ողջ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա քույրը` Սոֆյա Հարությունյանը, ասաց, որ եղբոր անունը մահացածների ցանկում էր, սակայն այսօր եղբոր հետ ծառայողներից մեկը զանգահարել և ասել է` ողջ–առողջ է։

Նշենք, որ այսօր առավոտյան Արցախի ՊԲ-ն հրապարակեց վերջին օրերին զոհված ևս 55 զինծառայողի անունները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 156 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի