Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական. ՀՀ ՊՆ խոսնակ

Կոտայքի և Գեղարքունիքի օդային տարածքներում գիշերը 4 անօդաչու թռչող սարք խոցվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների` ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ՝ մեկը Կոտայքի, ևս երեքը Գեղարքունիքի մարզում։ Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում հայտնված 4–րդ անօդաչուն էլ ոչնչացվեց. ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ

«Այսպիսով, ՀՀ օդային տարածքում այսօրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է հակառակորդի 7 անօդաչու»,–գրել է Ստեփանյանը։

Հիշեցնենք` համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե հոկտեմբերի 1–ի ուշ երեկոյան պայթյունի ձայներ են լսվել Աբովյան քաղաքում և մի շարք այլ բնակավայրերում։ 

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քաղաքացիներին հանգստացրեց` նշելով, որ հակաօդային պաշտպանության ուժերն աշխատում են։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի` վերը նշված երկու մարզերի տարածքում 4 անօդաչու է ոչնչացվել։ 

Հոկտեմբերի 1–ին հակառակորդը նաև հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա։

Հրետակոծության հետևանքով զոհվել էր 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել էին տարբեր աստիճանի վիրավորվում։

«Պադառկա են ուղարկել». հայկական զինուժը փորձարկում է ադրբեջանցիներից առգրավածը. տեսանյութ

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1280 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 12 ուղղաթիռից, 181 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 2 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան