Վիրավորներից մի քանիսը ծանր վիճակում են. Բեգլարյանը` ադրբեջանական հրետակոծության մասին

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը վստահեցնում է, որ Ադրբեջանը դիտավորյալ է թիրախավորել Արցախի արտակարգ իրավիճակների շենքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն այսօր Ստեփանակերտում թիրախավորել է տեղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը, ինչի հետևանքով 7 վիրավոր կա։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Հաց էինք ուտում, երբ պայթյունը եղավ». Ստեփանակերտը` Ադրբեջանի հարվածներից հետո

«Վիրավորներից մի քանիսը ծանր վիճակում են։ Նրանք զինվորական չեն, այլ մարդասիրական գործառույթ են իրականացնում»,–ասաց նա։

Բեգլարյանի խոսքով` հաշվի առնելով հարվածի դիպուկությունը` ակնհայտ է, որ արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը դիտավորյալ է թիրախավորվել։

Բնակչությունը պետք է պատրաստ լինի հնարավոր օդային տագնապի ազդանշանին. ինչ է պետք անել

Հիշեցնենք` այսօր կեսօրին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ հակառակորդը հարվածել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին, տուժել են փրկարար ծառայության շենքը, քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ