Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Պուտինն ու Լուկաշենկոն նաև տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում տիրող իրավիճակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի հետ մասնավորապես քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ԲԵԼՏԱ-ն՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։

Ստեփանակերտին խփեցին. տուժել է փրկարար ծառայությունը, կան վիրավորներ. լուսանկարներ

Պուտինն ու Լուկաշենկոն նաև մանրամասն տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում տիրող իրավիճակի մասին։

«Այսօր կայացավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Նախագահների տեսադաշտում էր մի շարք միջազգային խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը», - նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 107 ԱԹՍ–ից, 10 ուղղաթիռից, 205 զրահատեխնիկայից, 5 ինքնաթիռից, 1 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան