Մի քանի օր շարունակ ՀՀ առանձին շրջաններում կարճատև անձրևներ կտեղան. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 2-5-ին՝ կեսօրից հետո, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Մի քանի օր շարունակ ՀՀ առանձին շրջաններում կարճատև անձրևներ կտեղան. եղանակի տեսություն

Երևանում կարճատև անձրև կարող է տեղալ հոկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին։

Ամսի 3-6-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր կեսօրին Երևանում օդի ջերմաստիճանը կտատանվի +25-ից +27-ի, իսկ գիշերը` +12–ից +14–ի սահմանում։

«Ինձ պատերազմ չեն տանում, բայց ես ձեռքերս ծալած չեմ նստում». հանգանակություն՝ բանակի համար