Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Sputnik

Արցախցիները երբեք չէին էլ մոռացել, որ իրենց հայրենի հողի խաղաղությունն ու հանգստությունն անկայուն է։ Չնայած 1994-ին կնքված զինադադարին, թշնամին մշտապես հիշեցնում է իր գոյության մասին։ Իսկ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը «թարմացրել» էր անցյալի սարսափելի հիշողությունները։ Մարդիկ սկսեցին անհանգստանալ ոչ միայն սահմանին կանգնած որդիների, ամուսինների ու հայրերի, այլև թիկունքում գտնվող երեխաների, կանանց ու տարեցների համար։

Առաջնագծից հեռու, բայց հրաձգության ներքո․ ինչպիսի՞ն է Ստեփանակերտն այս օրերին

Կիրակի վաղ առավոտի հրետակոծությունը Ստեփանակերտի բնակիչներին հիշեցրեց ղարաբաղյան առաջին պատերազմի սարսափները, երբ խաղաղ բնակիչները հայտնվել էին մահվան ճիրաններում ու հույսը միայն ազատամարտիկներն էին։ Նրանք ազատագրում էին մայրաքաղաքի համար կենսական կարևորություն ունեցող Շուշին։ Այն ժամանակ արցախցիներն ապրում էին նկուղներում ու թաքստոցներում։ Այսօր էլ նրանք ստիպված են վերադառնալ մռայլ, բայց փրկարար նկուղները։

Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը այցելել է թաքստոցների բնակիչներին ու նկարահանել է ոչ թե միջավայրը, մարդկանց ծանր կենցաղը, այլ ամենակարևորը՝ այն աչքերը, որոնք տեսել են պատերազմը, դեմառդեմ հանդիպել են մահվան։ Այդ աչքերում արտացոլվում է այն, ինչը մյուսներին հայտնի է միայն գրքերից ու լրահոսից։ Սրանք տխուր, ծիծաղկոտ, սգացող, չարաճճի աչքեր են, բայց ամենակարևորը՝ դրանց մեջ վախ ու հուսահատություն չկա։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Այս հայացքները լի են հակասական հույզերով, բայց դրանց մեջ չկա այն, ինչը փնտրում է հակառակորդը՝ մահացու տագնապ։ Ամրություն, վճռականություն ու վստահություն. հենց այսպիսին են արցախցիների հայացքները ըստ մեր լուսանկարչի, ու նրա տեսակետը կասկածներ չի առաջացնում։

1 / 12
Աչքեր, որոնք տեսել են պատերազմը
2 / 12
Աչքեր, որոնք տեսել են պատերազմը
3 / 12
Աչքեր, որոնք տեսել են պատերազմը
4 / 12
Աչքեր, որոնք տեսել են պատերազմը
5 / 12
Աչքեր, որոնք տեսել են պատերազմը
6 / 12
Աչքեր, որոնք տեսել են պատերազմը
7 / 12
Աչքեր, որոնք տեսել են պատերազմը
8 / 12
Աչքեր, որոնք տեսել են պատերազմը
9 / 12
Աչքեր, որոնք տեսել են պատերազմը
10 / 12
Աչքեր, որոնք տեսել են պատերազմը
11 / 12
Աչքեր, որոնք տեսել են պատերազմը
12 / 12
Աչքեր, որոնք տեսել են պատերազմը